211652_close_icon
views-count1285 դիտում article-date 14:35 06-11-2020

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը մայրաքաղաքը սպասարկող ուղևորափոխադրող մի շարք կազմակերպություններում արձանագրել են տարաբնույթ խախտումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը մայրաքաղաքը սպասարկող ուղևորափոխադրող մի շարք կազմակերպություններում արձանագրել են տարաբնույթ խախտումներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱՏՄ-ից։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում է covid-անվտանգության կանոնների պահպանումը՝ սկսած հանրային տրանսպորտի դիսպետչերական կետերից։ Դիտարկվում է երթուղի դուրս եկող հանրային տրանսպորտում ախտահանիչ միջոցների առկայությունը, covid-անվտանգության կանոնների պահպանումը, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկի առկայությունը, նախաուղերթային և եզրափակիչ ախտահանումն ու ախտահանման աշխատանքների գրանցումը համապատասխան ձևաչափի գրանցամատյանում և այլն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր