32523 դիտում
16:23 06-11-2020
Արկի պայթյունի ձայնը լսվեց. պապ պիտի գնամ, կզանգեմ հետո․ զոհված 20-ամյա Լեւոնի վերջին խոսքերն ու անավարտ երազանքները. Irakanum.am
Ժպիտը դեմքին, բարի ու նպատակասլաց։ Ադրբեջանական ագրեասիան հետ մղելու հետեւանքով զոհված զինծառայող 20-ամյա Լեւոն Լեւոնյանը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից էր։ Ծնվել է իրավաբանի ընտանիքում։ Հայրը փաստաբան է, հորեղբայրը՝ քննիչ։ Լեւոնն էլ կարգուկանոնի, հավասարության կողմնակիցն էր։Հենց այս ամենով էլ պայմանավորված ընդունվել էր ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետը, չորրորդ կուրսի ուսանող էր։
[img]https://st0.shamshyan.com/editor/0717232001604665243191262.jpg[/img]
Հասակակիցներից մի փոքր ուշ է մեկնել ծառայության, պատճառն՝ առողջական էր։ [url=https://irakanum.am/2020/11/06/%d5%a1%d6%80%d5%af%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab-%d5%b1%d5%a1%d5%b5%d5%b6%d5%a8-%d5%ac%d5%bd%d5%be%d5%a5%d6%81-%d5%ba%d5%a1%d5%ba-%d5%ba%d5%ab%d5%bf%d5%ab-%d5%a3%d5%b6/?fbclid=IwAR3ghS1SoZZ8snzPulFap44DEGJE4n7bIa3ouKXZ1pd21ARmWdczas-xbcQ]Irakanum.am[/url]-ի հետ զրույցում նշում է հորեղբայրը՝ Արթուր Լեւոնյանը։ «Լեւոնը 1.5 տարի առաջ պետք է գնար, բայց սրտի խնդիր ուներ։ Սկզբում վեց ամիս տարեկետում տվեցին, հետո՝ մեկ տարի, ու այս տարի օգոստոսին հերթական բուժզննման ժամանակ ասեցին պիտանի է ծառայության»,- պատմեց հորեղբայրը։ Պաշտպանական գերատեսչության որոշումը չեն էլ քննարկել, Լեւոնը՝ հայրենիքի պաշտպանը պետք է դառնա։
[img]https://st0.shamshyan.com/editor/0100551001604665293838428.jpg[/img]
«Շատ համեստ, խելացի։ Ինքը շատ չէր սիրում խոսել, փոխարենը լսել կարող էր։ Սեփական տանն էր ապրում, այգին էր իր ձեռքերով մշակում, ակվարիում ուներ, կգնար հատուկ կերեր կբերեր ձկների համար։ Ասում էր հոպար ավարտելուց հետո զինվորական- քննչականում կանցնեմ աշխատանքի »,- պատմեց Արթուր Լեւոնյանը։
[img]https://st0.shamshyan.com/editor/0141447001604665330377940.jpg[/img]
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://irakanum.am/2020/11/06/%d5%a1%d6%80%d5%af%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab-%d5%b1%d5%a1%d5%b5%d5%b6%d5%a8-%d5%ac%d5%bd%d5%be%d5%a5%d6%81-%d5%ba%d5%a1%d5%ba-%d5%ba%d5%ab%d5%bf%d5%ab-%d5%a3%d5%b6/?fbclid=IwAR3ghS1SoZZ8snzPulFap44DEGJE4n7bIa3ouKXZ1pd21ARmWdczas-xbcQ]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
3049 դիտում
15:23 01-04-2014
Մամիկոն Խոջոյանը գիտակցության գալուց հետո անընդհատ ասում է՝ գնամ, գնամ…
8070 դիտում
21:54 27-04-2021
Ծառի արմատ են կերել, ջուր չեն ունեցել․ հայրը՝ որդու հետ վերջին զրույցի ու անավարտ երազանքների մասին. Irakanum.am
6738 դիտում
15:49 29-07-2022
Ավելի լավ է գնամ դատվեմ, քան գնամ այդ հանձնաժողովի անձանց հարցերին պատասխանեմ. Մովսես Հակոբյան. «Իրավունք»
Այս բաժնից
529 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
412 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
520 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան