211652_close_icon
views-count365 դիտում article-date 10:35 07-11-2020

Ռիսկի խմբում գտնվողների 3 տոկոսն է Հայաստանում ստացել գրիպի դեմ պատվաստում․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ ««Երբ պատերազմ է, բոլորիս ուշադրությունը դեպի ռազմաճակատն է, սակայն սեզոնային գրիպն ու սուր շնչառական այլ վարակները պատերազմին չեն նայում։ Վիրուսները չեն նայում սահմաններին, հարուստ ու աղքատի։ Գրոհում են, և իրավիճակն ավելի է բարդանում»։ Սրանք ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի խոսքերն են։ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ֆոնին ակտիվացել են սեզոնային շնչառական վիրուսային հիվանդությունները։ Պատերազմի ժամանակ բժիշկների գործն ավելի է բարդացել․ վիրուսներն ավելի են ծանրաբեռնում։ «Մարդ կարող է կորցնել առողջությունը և կարող է առողջապահական համակարգի համար լուրջ բեռ լինել։ Այսօր ամբողջ առողջապահական համակարգը գրեթե ծանրաբեռնված է՝ մի կողմից վիրուսների գրոհի հետևանքով, մյուս կողմից՝ վիրավոր զինվորներին օգնություն ցուցաբերելու տեսանկյունից»,- նշեց Սահակյանը։ Բայց եթե կորոնավիրուսը կանխարգելող միջոց դեռ չկա, պատվաստումներ չեն արվում, ապա, ըստ մեր զրուցակցի, սեզոնային գրիպի դեպքում կա արդյունավետ պատվաստանյութ։ Նոյեմբերի սկզբից այն արդեն առկա է բոլոր պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում։ Պատվաստանյութը նախատեսված է ոչ թե ամբողջ բնակչության, այլ ռիսկի խմբում գտնվողների համար։ Նրանց մեջ են մինչև 5 տարեկան երեխաները, հղիները, քրոնիկ հիվանդություն ունեցողները, 65 տարեկան և բարձր անձինք, փակ կազմակերպությունների (ծերերի, երեխաների խնամքի կենտրոններ և այլն) անձնակազմը, սաները, ձմեռային զորակոչին ենթակա զինվորները։ Հիշեցնենք, որ պատվաստումն անվճար է։ Թեև սեզոնային գրիպն արդեն տարածվել է, մարդիկ չեն շտապում պատվաստվելու։ Դրա անհրաժեշտության մասին առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաև բջջային հեռախոսներին ուղարկվող հաղորդագրությունների միջոցով․ «Գրիպի դեմ պատվաստումը կարևոր է հատկապես համավարակի ընթացքում։ Կանխարգելենք ռիսկի խմբերի շրջանում հնարավոր բարդությունները և անբարեհաջող ելքերը։ Դիմեք պոլիկլինիկա։ Թեժ գիծ՝ 010550602»։ «Ներկրեցինք պատվաստանյութի սկզբնական չափաբաժինը՝ 50․000 հատ, հանրապետության բոլոր պոլիկլինիկական կազմակերպություններն ապահովված են։ Այսօրվա դրությամբ պատվաստումները չեն ընթանում շատ ակտիվ։ Ռիսկի խմբում գտնվողներից միայն 3 տոկոսն է ստացել պատվաստումը ամբողջ հանրապետությունում»,- նշեց Սահակյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր