211652_close_icon
views-count7795 դիտում article-date 09:05 09-11-2020

Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ

Գիշերը խաղաղ բնակավայրերում, Ստեփանակերտից բացի, պահպանվել է հարաբերական հանգիստ։ Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Մայրաքաղաքում տուժածներ չկան։ Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր