211652_close_icon
views-count27406 դիտում article-date 11:55 09-11-2020

Արսեն Բաբայան. «Միտումնավոր կերպով պարտվողական տրամադրություն ու կեղծիք են տարածում». aravot.am

[url=https://www.aravot.am/2020/11/09/1150214/?fbclid=IwAR26KgcPoTBJHU5serChWPsqCdD8rwF0l51stsY3dbwu49ivNWQUC_bARdY]aravot.am[/url]-ը ներկայացրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչ Արթուր Վանեցյանն ու նրա ղեկավարած ջոկատը (Արցախում մեզ ասում էին Վանեցյանի սպեցը) ռազմաճակատում թշնամուն էր հետ մղում, ներքին թուրքը զբաղված է լկտի ստերով բանակին թիկունքից հարվածելով ու ազգին պառակտելով: Երկու օր առաջ ստիպված էինք հերքել ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած կեղծիքը, թե իբր շարքից հանել են «Հայրենիք» զորախումբը, հիմա ստիպված ենք նույնն անել ներքին թշնամու պարագայում, որը միտումնավոր կերպով պարտվողական տրամադրություն ու կեղծիք է տարածում: ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, հորդորում եմ զբաղվել պառակտիչներով ու ֆեյքային հարձակումներ կազմակերպողներով: Իսկ դրանց ու դրանց տերերին նախազգուշացում՝ դուք սա չեք մարսելու, որովհետև մինչ ՏՂԵՐՔԸ սահման են պահում, կենաց-մահու կռիվ տալով, դուք շակալություն եք անում՝ հորինված ստեր տարածելով»։

Նմանատիպ նյութեր