211652_close_icon
views-count5256 դիտում article-date 12:45 09-11-2020

Փորձագետ է անհրաժեշտ. ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության սոցիալական ապահովության երաշխիքների և արտոնությունների իրավունքի տրամադրման բաժնում փորձագետ ներգրավելու մասին: Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը. Զինհաշմանդամների ինչպես նաև ս.թ. սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների գործերի ամբողջական տվյալների մուտքագրում էլեկտրոնային ծրագրում: Փորձագետին նախատեսվում է ներգրավել նոյեմբերի 21-ից 6 ամիս ժամանակահատվածով: Փորձագետին ներկայացվող պահանջները Համակարգչային Word, Excel ծրագրերով աշխատելու հմտություն, ՀՀ ՊՆ համակարգում առնվազն 6 ամսվա աշխատանքային ստաժի առկայություն: Փորձագետի պարտականությունները Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել ներքին կարգապահական կանոնները և աշխատանքային կարգապահությունը: Հաշվետվություններ ներկայացնելու ժամկետներ Փորձագետն ամեն ամիս ներկայացնում են կատարած աշխատանքների հաշվետվություններ: Աշխատանքների գնահատման չափանիշներ Աշխատանքները գնահատվում են ըստ փուլերի` ամիսը մեկ անգամ և ամփոփիչ փուլ: Աշխատանքները գնահատվում են ամիսը մեկ ներկայացված հաշվետվությունների հիման վրա, որի արդյունքում երևում է, թե տվյալ ժամանակահատվածում փորձագետն իր առջև դրված խնդիրների որ մասն է իրականացրել: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թվականի նոյեմբերի 11-ը: Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն: Դիմող քաղաքացիները ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցի-ալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխա-վոր վարչության սոցիալական պաշտպանության վարչություն (ք.Երևան, Բաբայան 4) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 1.գրավոր դիմում, 2.անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճեները, 3.կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները), 4.աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեղեկանք աշխատավայրից, 5.մեկ լուսանկար 3x4 սմ չափսի, համառոտ CV: ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9.45-ից մինչև 12.45-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարողեք դիմել ՀՀ ՊՆ զինծառա¬յող-ների առողջապահական, սոցի-ալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության սոցիալական պաշտպանության վարչություն (ք.Երևան, Բաբայան 4, հեռ. 010 28-18-26):

Նմանատիպ նյութեր