211652_close_icon
views-count3334 դիտում article-date 09:11 10-11-2020

Ինչու է մեկ ամսվա մեջ երկու ԱԱԾ տնօրեն փոխվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 8-ին պարզ դարձավ, որ հետհեղափոխական Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի: Այդ պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի փոխարեն նշանակվեց Արմեն Աբազյանը, որը 2020 թ. օգոստոս ամսին նշանակվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, այնուհետև` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: Ըստ Համբարձումյանի՝ ինքը դեռ հոկտեմբերի 28-ին իր կողմից որոշում է կայացրել և իր իսկ նախաձեռնությամբ դիմել է ՀՀ վարչապետին իրեն աշխատանքից ազատելու խնդրանքով, որին, սակայն, այդ պահին ընթացք չի տրվել: Երեկ դիմումը բավարարվել է։ Համբարձումյանը նշել է, որ իրեն վարչապետը առաջարկել է շարունակել ծառայությունը տնօրենի տեղակալի պաշտոնում, որին ինքը չի համաձայնել՝ միևնույն ժամանակ պնդելով աշխատանքից ազատվելու իր խնդրանքը, որը բավարարվել է: Նկատենք՝ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո սա արդեն ԱԱԾ տնօրենի 5-րդ նշանակումն է: Թերևս ռազմական դրության ավարտից հետո հասարակությունը պետք է իմանա, բացատրություններ պետք է տրվեն, թե ինչու է մեկ ամսվա մեջ երկու ԱԱԾ տնօրեն փոխվում: Եվ ինչպես արդեն հայտնի կատակում է, ԱԱԾ-ն դարձել է հանրային գրադարան. մարդիկ նշանակվում են տնօրեն, կարդում գաղտնի փաստաթղթեր և հեռանում, իսկ մյուսները կտրոնը քաշել հերթ են կանգնել՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր