211652_close_icon
views-count11286 դիտում article-date 10:47 12-11-2020

Ես չեմ կարող ընդունել այդ փաստաթուղթը․ Հանրային խորհրդի նախագահ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Պատերազմը դադարեցնելու պայմանով Հայաստանին պարտադրված փաստաթուղթը կապիտուլյացիա է, ողբերգական թերթ մեր պատմության մեջ և ունի բազմաթիվ անհասկանալի կետեր: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված հայտարարության վերաբերյալ այս կարծիքին է քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Գլխավոր անորոշությունը, ըստ նրա՝ Արցախի կարգավիճակի հարցն է: Փաստաթղթում որևէ կետ չկա, թե Ղարաբաղից մնացած այդ փոքր հատվածն ինչ կարգավիճակ է ունենում: Հիշեցնենք՝ ըստ ստորագրված հայտարարության, նոյեմբերի 10-ից ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարեցվում են, հրադադարի պահին կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա, հայկական ուժերը պարտավորվում են 5 օրվա ընթացքում դուրս գալ Քելբաջարի շրջանից, իսկ մինչև նոյեմբերի 20-ը վերադարձնել Աղդամը, ապա նաև Լաչինը: [b]– Պարոն Սաֆարյան, Կրեմլի կողմից տարածված հայտարարությունը կարելի՞ է կապիտուլյացիա համարել:[/b] – Այո, դա կապիտուլյացիա է, այս փաստաթղթում, ցավոք սրտի, արտացոլված է մեր ողջ ուժի, կարողությունների հանձնումը: Այս առումով ոչ կարող ենք մեղադրել համաձայնողին, թե ինչու է մնացած այդ փոքր հատվածի համար գնացել նման քայլի, ոչ էլ՝ չմեղադրել: Չեմ ուզում խիստ դատել, բայց ես չեմ կարող ընդունել այդ փաստաթուղթը, այդ փաստաթուղթը իսկապես ողբերգական թերթ է մեր պատմության էջում ու բազում-բազում անհասկանալի կետեր ունի: Այստեղ շատ հստակ է մի բան՝ խաղաղապահների տեղակայումը: Եվ ինչ շտապողականությամբ են մեր զինված ուժերը դուրս բերվում և խաղաղապահներ տեղակայվում Արցախի այնպիսի կարևոր շրջաններում, ինչպիսիք են Քարվաճառը, Քաշաթաղը: Եվ գիտե՞ք ինչն է զազրելի, առաջինը հրադադարի փորձ արած Ռուսաստանը հոկտեմբերի 10-ին չէր կարող կանգնեցնել պատերազմը, իսկ հիմա կանգնեցրեց, կանգնեցրեց այն բանից հետո, երբ երկու կողմն էլ համաձայնություն տվեցին խաղաղապահներին: Ես չեմ կարծում, որ այս հայտարարությունից հաղթում է Ադրբեջանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր