211652_close_icon
views-count702 դիտում article-date 16:08 12-11-2020

«Ռուս խաղաղապահներով ևս 2 ինքնաթիռ մեկնել է ԼՂ». ՌԴ ՊՆ

[url=https://www.tert.am/am/news/2020/11/12/peacekeeping-forces/3440829]tert.am[/url]-ը գրում է. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահներով ևս երկու ինքնաթիռ է մեկնել Լեռնային Ղարաբաղ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հերթական երկու Իլ-76 ինքնաթիռները «Ուլյանովսկ-Վոստոչնիյ» օդանավակայանից թռիչք են իրականացրել դեպի Հայաստան: Օդանավում զրահափոխադրիչներ, նյութական միջոցներ և խաղաղապահ ստորաբաժնումների անձնակազմն է գտնվում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նոյեմբերի 10-ից Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները Հայաստան են արդեն տեղափոխել 750 զինծառայող, ինչպես նաև 110 միավոր տեխնիկա՝ զրահափոխադրիչներ, բեռնատարներ և նյութատեխնիկական ապահովման միջոցներ:

Նմանատիպ նյութեր