211652_close_icon
views-count1665 դիտում article-date 19:18 21-12-2018

Կոնգոյում բեռնատար ինքնաթիռ է կործանվել. օդանավում գտնվել է 3 ռուս օդաչու

Դեկտեմբերի 21-ի գիշերը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կործանվել է Ան-26 բեռնատար ինքնաթիռը, հաղորդում է [url=https://www.kommersant.ru/doc/3841008?utm_source=yxnews&utm_medium=desktop]kommersant.ru[/url]-ն: Ինքնաթիռում 23 մարդ է գտնվել, որոնցից 3-ը ռուս օդաչուներ են եղել: Այս մասին գործակալությանը հայտնել է Կոնգոյում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Սենտեբովը: Տեղի [url=https://www.politico.cd/encontinu/2018/12/21/un-avion-affrete-par-la-ceni-secrase-a-quelques-kilometres-de-kinshasa.html]Politico[/url]-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը հայտնաբերվել է մայրաքաղաք Կինշասայից ոչ հեռու գտնվող տարածքում՝ բլրակի մոտ: Աղբյուրը նշում է, որ դեռևս ողջ մարդ չի հայտնաբերվել: Որոնողափրկարարական աշխատանքերը շարունակվում են:

Նմանատիպ նյութեր