«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է վերադարձնել Ռոնալդուին
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական ակումբը շահագրգռված է վերադարձնել պորտուգալացուն:
35-ամյա լեգենդն ինքն է պատրաստ քննարկել մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու տարբերակը:
«Յուվենտուսը» «Յունայթեդի» հետ բանակցություններ կսկսի, եթե ստանա Ռոնալդուի համաձայնությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվեն» 2021 թվականի ամռանը կարող է վաճառել Ռոնալդուին, քանի որ ռիսկային է համարում 35-ամյա խաղացողի հետ պայմանագիր երկարաձգելը:
Կրիշտիանու «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009թվականներին: Այդ ընթացքում 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ՝ Անգլիական լիգայի, մեկական անգամ՝ երկրի Գավաթի և Սուպերգավաթի հաղթող, նվաճել է Չեմպիոնների լիգան և աշխարհի ակումբային առաջնությունը: