211652_close_icon
views-count11052 դիտում article-date 09:01 13-11-2020

Հայկ Մարությանն արդեն Երևանում է. ավագանու անդամները նիստին են սպասում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որ օրերս՝ հրադադարին գրեթե զուգահեռ, մեկնել էր Արցախ, արդեն Երևան է վերադարձել: Նկատենք, որ Մարությանի հավաքած ջոկատը ձևավորվեց այն ժամանակ, երբ արդեն հստակ էր, որ իշխանությունները բանակցություններ են իրականացրել, ու առաջիկայում պատերազմը ավարտվելու է: Մենք տեղեկացանք, որ թեև քաղաքապետը Երևանում է, բայց քաղաքապետարան չի գնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ նոյեմբերի 24-ին քաղաքապետարանը ավագանու նիստ է պլանավորում իրականացնել: Դեռևս օրակարգում որևէ «արտառոց» հարց չկա ընդգրկված: Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններն էլ այս ժամանակահատվածում որևէ ձևով չեն կարողացել որևէ հանդիպում ունենալ Հայկ Մարությանի հետ, պատերազմի վերաբերյալ ինչ-որ հարցեր քննարկելու ու անգամ ջոկատի ստեղծման վերաբերյալ ինչ-որ ինֆորմացիա ճշտելու համար: Նշենք, որ երեկ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար էր հրապարակել ու հայտարարել. «Արցախի հյուսիսարևելյան սահմանին ենք։ «Երևան» ջոկատը և «Կարմիր բերետներ-5165» ջոկատը շարունակում են Պաշտպանության բանակի կազմում պահել իրենց վստահված մարտական դիրքերը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր