211652_close_icon
views-count3147 դիտում article-date 09:37 13-11-2020

Հիմա բոլորը իշխանությանը թողել են մենակ․ Արմեն Մարտիրոսյան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Նոյեմբերի 9-ին ստորագրված չարաբաստիկ հայտարարության ու Արցախի տարածքների մեծ մասը Ադրբեջանին փոխանցելու հետևանքով առաջացած իրավիճակի մասին «Հայկական ժամանակը» զրուցել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։ [b]- Այս իրավիճակում իրար հերթ չեն տալիս նաև անտեղի, միմյանց դեմ հրահրող ու պառակտիչ հայտարարությունները, ապատեղեկատվության տարածումը ևս հսկայածավալ է։ Այս ամենի դեմն առնելու համար ի՞ նչ քայլեր պիտի ձեռնարկեն այն մարդիկ, որոնց վստահված է որոշում կայացնելու իրավունքը։[/b] - Ամենակարևոր քայլը սկսեն զրույցը, պատասխանատվությունը վերցնեն և հասարակությանը ցույց տան, թե ինչպես ենք դուրս գալու այս վիճակից։ Ներգրավեն բոլոր մտածող մարդկանց, մերժեն բոլոր պառակտողներին, մերժեն հեղաշրջում անողներին, թավիշը մոռանան, բայց զրուցեն, խոսեն, ասեն՝ ինչպես ենք դուրս գալու։ Չեմ ընդունում այն բոլոր կուսակցությունների դիրքորոշումը, որոնք մասնակցել են քննարկմանը, համաձայն են եղել այդ փաստաթղթի ստորագրման հետ ու հիմա բոլորը իշխանությանը թողել են մենակ՝ ասելով՝ այնտեղ մի գյուղ ավելի էր, մի գյուղ պակաս, Շուշին մեջը չէր, մեջն էր և այլն։ Թեկուզ մոտավորապես, բայց շատերն այս փաստաթղթի մասին իմացել են։ Իշխանությունը բոլորին կանչել է ու խոսել, բոլորն այդ փաստաթղթի մասին իմացել են, բայց այսօր բոլորը փախչում են։ Վարչապետը հրավիրել էր, բոլորն էլ ծանոթ էին փաստաթղթին։ Իրենք գիտեին՝ ինչ է կատարվում, մենք չենք իմացել, հասարակ քաղաքացիներս անտեղյակ ենք եղել։ Բայց այսօր այդ բորբոքումների ժամանակը չէ։ Արցախում սարսափելի դավաճանություններ են եղել։ Այսօր գուցե այդ մասին խոսելը վտանգավոր է Արցախում եղած զորքի համար։ Բայց դավաճանների դեպքում էլ լուծում կար, կարելի էր վիճակից դուրս գալ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր