721 դիտում
15:06 13-11-2020
Մենք սգի, շոկի, կատաղության կամ հուսահատության մեջ ենք, բայց մեր գիտակցությունը դա չի ընկալում․ Միքայել Մինասյան
Նիկոլը մեզ լռություն է պարտք։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Նկատե՞լ եք, որ Հայաստանում, չնայած ահռելի զոհերին ու վիրավորներին, բացի ընտանիքներից, սուգ չկա։
Դուք գիտեք, որ Հայաստանում ամեն օր կորոնավիրուսից 30 մարդ է մահանում։ Մահանում է տանը, որովհետև առողջապահական համակարգը կոլապսի մեջ է։
Դուք կարդացել եք եռակողմ հայտարարությունը և արդեն գիտեք, որ պարտվել ենք։
Դուք զգում եք կամ չեք զգում, որ պետություն գոյություն չունի։ Միայն պատժիչ իրավապահ համակարգ։
Մենք բոլորս սգի մեջ ենք, շոկի, կատաղության կամ հուսահատության։ Բայց նույնիսկ, երբ մեր հոգեվիճակն այդպիսին է, մեր գիտակցությունը դա չի ընկալում։
Չի ընկալում, որովհետև արդեն 2.5 տարի մեր գլուխներում Նիկոլի ու Աննայի ոռնոցն է։ Նրանք անընդհատ գոռում են, ղժում, կռվում։ Երբ 1 օր չկան՝ վերադառնում են մի այլանդակ լայվով, մի զզվելի լուսանկարով կամ մի նողկալի գրառումով։ Նրանք արդեն 2.5 տարի հոգեխախտ են արել ամբողջ հասարակությունը։
Նիկոլն ու Աննան մարդկանց հունից հանում են, չեն թողնում, որ գոնե հանգիստ խղճով սգան իրենց կորուսյալներին։ Մարդը չի կարողանում սգալ իր զավակի մահը, որովհետև ստիպված է գրառում կատարել Նիկոլի դեմ։ Որդեկորույս մայրը սուգը թողած Աննայի վրա գոռում է ֆեյսբուքով, որ դադարեցրու հարդարված ու շպարով քո ֆոտոսեսիաները սահմանից։
Նիկոլն ու Աննան պիտի հեռանան, որ երկիրը հանդարտվի։ Անհնար է ապրել այսքան դյուրագրգիռ։
Անհնար է որևէ որոշում կայացնել, որևէ բան մտածել այս դուետի աղմուկի ներքո։ Սրանք խելագառ են ու խելագառության եզրին են հասցրել մի ամբողջ երկիր։ Ոչ ադեկվատ են։ Չեն զգում համազգային ատելությունը։ Եզի պես շարունակում են։ Ու ալեկոծում բոլորին։
Նիկոլն ու Աննան պիտի հեռացվեն, որ լռեն»,- գրել է Մինասյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նիկոլը մեզ լռություն է պարտք Նկատե՞լ եք, որ Հայաստանում, չնայած ահռելի զոհերին ու վիրավորներին, բացի ընտանիքներից, սուգ...
Posted by Mikayel Minasyan on 2020 թ. նոյեմբերի 13, ուրբաթ
Նմանատիպ նյութեր
1862 դիտում
13:10 24-04-2021
«Նիկոլին մենք պետք ենք, բայց անդամահատված հոգով և բռնաբարված հիշողությամբ». Միքայել Մինասյան
Այս բաժնից
1933 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1435 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
814 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին