211652_close_icon
views-count10158 դիտում article-date 00:03 14-11-2020

Փաշինյանի պատասխանը արտահերթ ընտրությունների վերաբերյալ հանրության պահանջի մասին հարցին.news.am

Մենք շատ ծանր ժամանակաշրջան ենք ապրում, սա մեր բեռն է եւ մենք պետք է դա ազգովի կրենք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13–ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ հանրության մի հսկա հատված ասում է, որ քանի որ այս պարտությունը գրանցվել է իր օրոք, ապա գուցե պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ «Մենք շատ ծանր ժամանակաշրջան ենք ապրում, սա մեր բեռն է եւ մենք պետք է դա ազգովի կրենք։Մյուս կողմից մենք պետք է մտածենք մեր ապագայի մասին: Մենք պետք է մեր ապագայի տեսլականը տեսնենք, Լեռնային Ղարաբաղի ապագայի տեսլականը տեսնենք: Մենք այսօր պետք է հստակ ուղերձներ հղենք, որ ԼՂ հայությունը պետք է վերադառնան իրենց տները ապրելու: Ղարաբաղի համար պայքարը սրանով չի ավարտվել: Լավ կլիներ, որ Ղարաբաղի հարցը վերջնական կարգավորում ստանար, բայց ցավոք սրանով վերջնական կարգավորում չի ստացել: Հաջորդ հարցը հետեւյալն է՝ մենք շարունակո՞ւմ ենք պայքարել Ղարաբաղի եւ նրա ժողովրդի իրավունքի համար: Պատասխանը միանշանակ է՝ ԱՅՈ: Առաջին հերթին դրա համար պետք է Արցախի մեր հայրենակիցները գնան ապրելու իրենց տներում: Մենք հենց այսօր կառավարությունում նիստ ունենք ենթակառուցվածքների հարցերը լուծելու համար: Պետք է ներդրումներ արվեն, պետք է ստեղծվի բնական միջավգայր ու ստեղծագործ ու խաղաղ կյանքի համար»: Արտահերթ ընտրությունների հասարակական պահանջի մասին հարցին Փաշինյանն այդպես էլ ըստ էության պատասխան չտվեց։

Նմանատիպ նյութեր