2938 դիտում
09:59 14-11-2020
Իրանի՝ հյուսիսարևմտյան սահմանի մոտ 3 իրանցի սահմանապահ է սպանվել
Զինված անհայտ անձինք երեք իրանցի սահմանապահ են սպանել երկրի հյուսիսարևմտյան սահմանի մոտ, հայտնում է [url=https://apnews.com/article/turkey-iran-middle-east-islamic-state-group-azerbaijan-0bf135736878be515d49227350531a00]Associated Press[/url] գործակալությունը՝ Իրանի պետական լրատվամիջոցներին հղումով:
Պաշտոնական IRNA գործակալության փոխանցմամբ՝ երեք սահմանապահները սպանվել են բախման ժամանակ, երբ ահաբեկիչները (գործակալության բնորոշումը) փորձել են ներթափանցել Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգ, որը գտնվում է մայրաքաղաք Թեհրանից 650 կմ հեռավորության վրա:
Միջադեպի հետևանքով տուժել է ևս երկու սահմանապահ:
Արևմտյան Ադրբեջանը սահմանակից է Իրաքի և Թուրքիայի հետ, սակայն նյութում չի նշվում՝ որ երկրից են հանցագործները փորձել հատել Իրանի սահմանը:
Նմանատիպ նյութեր
1000 դիտում
10:58 07-07-2024
Իրանցի լինելը և Իրանի գաղափարին ծառայելը նշանակում է առաջին հերթին լինել հենց իրանցի, այլ ոչ թե պարսիկ․ իրանագետ
Այս բաժնից
1159 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1525 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1069 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել