1972 դիտում
10:17 14-11-2020
Արցախը տարվա մեջ 2 անգամ բերք ստանալու հնարավորություն ունի. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Պատերազմի հետեւանքով կորուստներ են կրել Արցախի գյուղատնտեսությունն ու անասնապահությունը։ Բնականաբար այդ ամենն իր անմիջական ազդեցությունն է ունենալու նաեւ Հայաստանի տնտեսության վրա։
«Ես Արցախին ոչ միայն ծանոթ եմ կամ զբաղվում եմ նրա խնդիրներով, այլ ապրում եմ Արցախով եւ նրա տնտեսությամբ։ Մանրակրկիտ ծանոթ եմ այսօրվա վիճակին, միաժամանակ դեռ այն կարծիքին չեմ, որ մենք պետք է անցյալ կատարյալ ժամանակով խոսենք կորսուստների մասին»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
Արցախը ինքնաբավ է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մասով․ 10 ապրանքներից 8-ի գծով համագործակցության մեծ դաշտ կա Հայաստանի եւ Արցախի միջեւ, ինչպես օրինակ՝ հացահատիկը։ «Արցախն առանձին մշակաբույսերի մասով տարվա մեջ մինչեւ երկու անգամ բերք ստանալու հնարավորություն ունի։ Սա բացառիկ երեւույթ է։ Վերջին տարիներին լավ ծրագրված աշխատանքի արդյունքում կարողացել են ավելացնել նաեւ նռան այգիների տարածքները»,- մանրամասնեց Մանասերյանը։ Այն հարցին, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում տնտեսությանը հասցրած հարվածը մեղմելու համար, զրուցակիցս պատասխանեց, որ խնդիրը պահանջում է արմատական եւ ոչ թե կոսմետիկ լուծումներ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1565 դիտում
21:42 30-04-2019
Ունենք բոլոր նախադրյալները լավ բերք ստանալու համար. ԱՀ պետնախարարն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
3058 դիտում
12:52 01-01-2021
Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է․ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի ամանորյա ուղերձը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը