211652_close_icon
views-count13523 դիտում article-date 14:47 16-11-2020

«Մենք երեխեքին տվել ենք ՊՆ, իրենցից էլ ուզում ենք» . Անհետ կորած զինվորների ազգական․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․168.am

Պաշտպանության նախարարության դիմաց անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք հանդիպում են պահանջում նախարար Դավիթ Տոնոյանի կամ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Գրում է [url=https://168.am/2020/11/16/1408032.html?fbclid=IwAR2i9nkq4_8n4asDmQgNzlCV5xBwjDe-A2qMMTwdhgoZB_ZJ9v7OLr4jUaw]168.am[/url]-ը։ Լրագրողների հետ զրույցում բողոքի մասնակիցներից մեկը նշեց, որ փնտրում է եղբորը և եղբորորդուն, իսկ պատկան մարմինները ցայսօր աշխատում են անարդյունք. «Սկզբից ասեմ, որ մենք ոչ մի քաղաքական ուժ չենք ներկայացնում, ոչ մի խմբակցություն, ոչ մի կուսակցություն, ոչ մեկին․․․ Մենք տվել ենք մեր երեխեքին. ես իմ տնից փնտրում եմ իմ եղբորն ու իր որդուն, որոնք կռվել են այս երկրի համար: Թե ինչ են եղել՝ իրենցից տեղեկություն չկա: Արդեն 40 օրից ավել է՝ հերթով գնում ենք բոլոր ինստանցիաները՝ ՊՆ, Կարմիր Խաչ, Ուլնեցու տեղեկատվական կենտրոն, մինչև անգամ՝ մի քանի օր առաջ գնացել ենք ՌԴ դեսպանատուն, խնդրագիր ենք գրել արդեն հուսահատված, որովհետև այս կառույցը գցում է այն կառույցի վրա: Ու խոսքը մենակ դիակների մասին չէ, ունենք շատ տվյալներ, որ լիքը երեխաներ կան, որ վիրավորված են, տարբեր տեղեր թաքնված, ու այսօր ամեն վայրկյան էդ վիրավոր զինվորը սպասում է, որ իրեն մեկն օգնության կհասնի, բայց ոչ մի բան: Ասում է՝ քաշողը գիտե, աշողն ի՞նչ գիտե: Ու սելը տեղից չի շարժվել, էսքան ժողովրդից էսքան օրվա մեջ մի օր մեկի ծնողին չեն ասել՝ արի, երեխուդ գտել ենք՝ թե՛ զոհված, թե՛ վիրավոր, թե՛ ողջ»: Անհետ կորած զինվորների հարազատները դժգոհ են կատարված աշխատանքների արդյունավետությունից. «Ասում է՝ կատարում ենք աշխատանքներ, լա՛վ եք անում, ցավներդ տանեմ՝ աշխատում եք, մի հատ արդյունք ցույց տվեք, չունե՛ք էդ արդյունքը: Այսինքն՝ ի՞նչ եք աշխատել 40 օրի չափ, ասեք՝ հասկանանք: Երկու օր առաջ ԿԽ ներկայացուցիչները եկան Ուլնեցու Տեղեկատվական կենտրոնում 4 ժամ բանակցություններ վարեցին, ձևաչափեր մշակեցին, ասեցի՝ լավ արեցիք բանակցեցիք, երկու օր հետո, մենք երկուշաբթի գալիս ենք, մեկդ դուրս եկեք մեզ մի բան ասեք, ձեր կատարած աշխատանքների արդյունքը ասեք: Հիմա լրատվական միջոցներում, համացանցում՝ Շուշիի տարածքից 150 հոգի հանեցինք, ցավներդ տանենք, մենակ Շուշին չի՝ ռազմաճակատի ամբողջ երկայնքով որ նայես, հազարավոր մարդիկ կան, որոնք սպասում են էս ամեն ինչին: Ոչ մեկը մեզ ոչ մի պատասխան՝ դրա համար մենք արդեն որոշեցինք, որ համացանցով, լրատվականներով մեր ձայնը հասնի հանրությանը, որ լսե՛ք, մենք երեխա ենք փնտրում ու եկել ենք արդեն վերջնական ՊՆ, որովհետև մենք երեխեքին տվել ենք ՊՆ-ին, իրենցից էլ ուզում ենք. ոչ ռուսին ենք տվել՝ խաղաղապահ, ոչ էլ՝ Կարմիր Խաչին, տվել ենք ձեզ՝ տվեք մեր երեխեքին, ավել բան չենք ուզում»: Տեսանյութը՝ [url=https://168.am/2020/11/16/1408032.html?fbclid=IwAR2i9nkq4_8n4asDmQgNzlCV5xBwjDe-A2qMMTwdhgoZB_ZJ9v7OLr4jUaw]168.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր