211652_close_icon
views-count4282 դիտում article-date 10:08 13-12-2020

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ավելի քան 150 հա տարածք են ականազերծել, վնասազերծվել է 4760 պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ

[url=https://www.tert.am/am/news/2020/12/13/artsakh-russia/3469671]Tert.am[/url]-ը գրում է. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն ականազերծել են, ընդհանուր առմամբ, ավելի քան 150 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 4760 պայթուցիկ առարկա, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից: «Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 150 հա տարածք, 32 կիլոմետր ճանապարհՙ 168 բնակելի շենք, հայտնաբերել և վնասազերծել է 4760 պայթուցիկ օբյեկտ», - ասված է հայտարարության մեջ: Վերջին մեկ օրում ականազերծման աշախտանքներ են իրականացվել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, մասնավոր տներին և էլեկտրամատակարարման հանգույցներին հարող տարածքներում: Բացի այդ, քաղաքի օդանավակայանի տարածքներից մեկն ականազերծելու համար օգտագործվել է «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիր, որի օգտագործումն ապահովում է անձնակազմի անվտանգությունը և բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը: Ընդգծվում է, որ հայտնաբերված պայթուցիկ առարկաները ոչնչացվում են: «Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական և ինժեներական ենթակառուցվածքները: Ռազմական գործողություններից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ինժեներական հաղորդակցության վերականգնումը: Օրվա ընթացքում վերականգնվել է 2 հենարան, 1 կիլոմետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր և 1,2 կիլոմետր երկարությամբ գազատարի պահուստային հատված Լիսոգոր բնակավայրի շրջանում»,-հավելվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր