1617 դիտում
09:42 17-11-2020
Հայաստանից կարգելվի փայտանյութի արտահանումը. նոր նախագիծ․ «Ժողովուրդ».
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանից կարգելվի փայտանյութի և դրանից պատրաստված ապրանքների արտահանումը երրորդ երկրներ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կառավարությանն առաջարկում է ևս 6 ամսով արգելել փայտանյութի և դրանից պատրաստված ապրանքների արտահանումը մեր հանրապետությունից դեպի երրորդ երկրներ:
Փայտանյութի արտահանումը ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություն արգելվել է այս տարվա փետրվարին՝ կառավարության որոշմամբ:
Ապրանքների ցանկը մշակել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի մասնագետները։ Հայաստանի կառավարությունը նպատակ ունի պահպանել շրջակա միջավայրը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ցանկում ներառված են հետևյալ ապրանքատեսակները՝ վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով, ասեղնատերև՝ սաղարթավոր տեսակներից, անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած, փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր, և սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած, անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացած և այլ եղանակով չմշակած, գործիքների և համանման արտադրատեսակների համար նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող, ծեղ և համանման փայտանյութ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
951 դիտում
12:19 29-11-2022
Վեց ամսով կարգելվի Հայաստանից սիգի արտահանումը, այդ թվում նաև ԵԱՏՄ տարածք․ նախագիծ
3499 դիտում
15:06 27-02-2020
Հայաստանից փայտանյութի արտահանումը ոչ ԵՏՄ-ական երկրներ արգելվեց
Այս բաժնից
1336 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1033 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»