2506 դիտում
14:45 09-03-2021
Արգելվել է փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանումը ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ
Արգելվել է փայտանյութի և դրանից պատրաստված Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի ծածկագրերին համապատասխանող որոշ ապրանքների արտահանումը ՀՀ տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ժամանակավոր արգելված ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 281-Ն որոշմամբ արգելվել է փայտանյութի և դրանից պատրաստված Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերին համապատասխանող որոշ ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ(ցանկը կցվում է)։ Որոշումը ուժի մեջ է մտնում 2021 թվականի մարտի 15-ից և գործում է վեց ամիս ժամկետով։
Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ժամանակավոր արգելված ապրանքների ՑԱՆԿ
Վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով կամ այլ համանման ձևերով
Ասեղնատերև տեսակներից
Սաղարթավոր տեսակներից
Անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած
Փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած, անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացած և այլ եղանակով չմշակած, գործիքների և համանման արտադրատեսակների համար նախատեսված, ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող, ծեղ և համանման փայտանյութ։

Նմանատիպ նյութեր
793 դիտում
18:30 22-12-2022
Ի գիտություն ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների անվավոր տրանսպորտային միջոցներ շահագործողների
883 դիտում
11:39 09-11-2023
ՀՀ–ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ հացահատիկի արտահանման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվեց
Այս բաժնից
871 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ
934 դիտում
22:24 18-10-2024
Շարմազանովը հիշեցնում է 2016թ. իր ելույթը՝ Մոսկվայում. «No pasaran»