1020 դիտում
12:19 29-11-2022
Վեց ամսով կարգելվի Հայաստանից սիգի արտահանումը, այդ թվում նաև ԵԱՏՄ տարածք․ նախագիծ
Վեց ամսով կարգելվի Հայաստանից սիգի արտահանումը, այդ թվում նաև ԵԱՏՄ տարածք։ Այս մասին տեղեկությունը հարապարակվել է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։
«Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել)։ Ելնելով վերոգրյալից՝Հայաստանի Հանրապետությունում դեռևս չկա այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում։
Նշենք, որ Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացումը 2020 թվականին կազմել է 300 տոննա, 2021 թվականին՝ 300 տոննա, 2022 թվականին՝ 600 տոննա։

Նմանատիպ նյութեր
1080 դիտում
13:37 22-12-2022
6 ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանումը կարգելվի. նոր որոշում
1701 դիտում
09:42 17-11-2020
Հայաստանից կարգելվի փայտանյութի արտահանումը. նոր նախագիծ․ «Ժողովուրդ».
1105 դիտում
13:14 22-06-2023
Կառավարությունը 6 ամսով արգելեց սիգի արտահանումը
Այս բաժնից
754 դիտում
18:00 20-01-2025
Քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցեր
742 դիտում
17:27 20-01-2025
Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ)