4890 դիտում
11:24 17-11-2020
ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում պարզաբանել Թուրքիայի դերը ԼՂ հարցով համաձայնությունում
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան սպասում են մանրամասների Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Թուրքիայի դերի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրասիճան պաշտոնյան պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի բանակցություններից հետո: Տեղեկացնում է [url=https://www.state.gov/senior-state-department-officials-briefing-to-traveling-press-2/?fbclid=IwAR1kCn6mqyaNNic8uuIxjarNr4RxlLvc30Q99OCFz2rizeog9YL7dCT6dfk]Պետքարտուղարության[/url] կայքը։
«Նրանք (Պոմպեոն և Լը Դրիանը -խմբ.) մանրամասն խոսել են Լեռնային Ղարաբաղի մասին: Որպես համանախագահներ նրանք կիսել են ընդհանուր տեսակետ՝ մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի գործընթացում համանախագահների դերին… ընդունելով Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք բերեցին կրակի դադարեցմանը, որն իրապես շաբաթվա ընթացքում պահվում է: Բայց մենք նաև ընդունում ենք, որ մնում են շատ հարցեր, որոնք ռուսական կողմը պետք է պարզաբանի, ինչպես, օրինակ, համաձայնության պարամետրերը՝ ներառյալ Թուրքիայի դերը»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:
Նմանատիպ նյութեր
2619 դիտում
12:06 28-04-2016
ՄԱԿ-ը կոչ է արել Ռուսաստանին և ԱՄՆ-ին փրկել Սիրիայի հարցով բանակցությունները
1408 դիտում
13:07 01-03-2014
ԱՄՆ֊ը կոչ է անում Ռուսաստանին հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը
Այս բաժնից
1132 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1495 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1060 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել