211652_close_icon
views-count4506 դիտում article-date 16:23 17-11-2020

Արդար հիմքի վրա ստեղծվել են ճգնաժամի երկարաժամկետ և լիարժեք ձևաչափով կարգավորման համար պայմաններ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ կազմակերպության իր գործընկերներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման մասին` նշելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են, և իրավիճակը կայունանում է: Այս մասին գրում է [url=https://ria.ru/20201117/karabakh-1585002147.html?fbclid=IwAR1SFHW_QY7DMl4Cibk27IfAt6zdyDXmymizjHD415j3eZ9MULkiUDRN56I]ria.ru[/url]-ն: Նոյեմբերի 17-ին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, Պուտինը, խոսելով գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մասին, հիշեցրել է, որ սեպտեմբերին ղարաբաղյան հակամարտությունը սրվել էր: «Ռուսական կողմն ամենաակտիվ ջանքերն է գործադրել օգնելու դադարեցնել ռազմական գործողությունները մեր երկու բարեկամ պետությունների միջև և դրդել է նրանց գտնել փոխզիջումային լուծումներ: Մեր միջնորդության արդյունքում նոյեմբերի 9-ին պայմանավորվածություններ են ձեռք բերվել ամբողջական հրադադարի և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին»,-ասել է Պուտինը: Նա նշել է, որ այս ամենն արձանագրվել է եռակողմ հայտարարության մեջ, որը ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը: «Կարևոր է, որ այդ պայմանավորվածությունները պահպանվում են: Ռազմական գործողությունները լիովին դադարեցվել են, իրավիճակը կայունանում է: Այսպիսով, պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման համար, ընդ որում՝ արդար հիմքի վրա` ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդների շահերից ելնելով», - նշել է Ռուսաստանի նախագահը:

Նմանատիպ նյութեր