211652_close_icon
views-count348 դիտում article-date 12:15 18-11-2020

Նևադայի Քլարք շրջանը ճանաչել է Արցախի անկախությունը

Լաս Վեգասի հայկական համայնքի ներկայացուցիչները երեքշաբթի՝ նոյեմբերի 17-ին, հավաքվել են Քլարք շրջանի կառավարական շենքի մոտ, որտեղ Հանձնակատարների խորհուրդն ընդունել է հռչակագիր, որով ճանաչվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման, ազատության ու անկախության իրավունքը, հաղորդում է [url=http://asbarez.com/198558/nevadas-clark-county-recognizes-artsakh/?fbclid=IwAR25hMtFOcIM2AmiRcGXkoPwTn5JMZ1mGBSD4_nfsMb7JBSg7hQg2t7FUMc&__cf_chl_jschl_tk__=104f96d484344dd4639beffbe245604a2aa9fd12-1605685918-0-Aa-vJMgkVA7NHayy49kn_nvse5g5-WxXc-NDhWwGkl6Y9dN_er1wDb-d6-dieML53w-xJmIg62iZGypVHe8oHnf3c6kAGL_QY600gyckIUSt5BvLl0y92B-4cQZAdDeBdt6TMkaBpD4rSdCsOlD5dqtxmqFAvzETx6hnZ7ZHdE38DDjFohv6ouu-RvGeEyGV_8DI2WbZ8v8Psp42n79Np9MMbsWHUTxxS87t2bTIX16xedfl4_Y6Qu8ULXUqlqmYfVfNIb9x_RgAEIMEZS1_KJmcr4z7QC_ppABqLdgC5fZ_rAV9YJdS4TcrVeW8igffzD1yLjJ9Gf9MGsC_IgwPXtdrtimzrEx91fufpawHzKMBm5ZGYJ0mBIwa58Zk7uszzrXHN_daVW0oTzmv0JpN2kqudUcq9dbUjHLp4FaNO8fTPEy7jvEtQWuaVLsPJQe5CsDCHd7wmjhfmmCNMoKs4rI]asbarez.com[/url]-ը: Քլարքի շրջանը Նևադայի ամենամեծ շրջանն է՝ շուրջ 2,3 միլիոն բնակչությամբ։ Այս շրջանը նաև հայտնի է ամերիկահայերի բավական մեծ համայնքով ու մի քանի ակնառու ամերիկահայերով, որոնք զգալի նպաստել են Հարավային Նևադայի տնտեսական աճին: Հանձնակատարներ Մայքլ Նաֆթն ու Ջասթին Ջոնսը հանդես են եկել հայտարարությամբ հաջակցություն Արցախի` ճանաչելով հայերի կրած մարդասիրական ճգնաժամն ու ներկայացնելով ընդունված հռչակագիրը։ Հռչակագիրը ներկայացվել է Լաս Վեգասում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ադրուշան Էնդի Արմենյանին և Նևադայի Հայ դատի գրասենյակի համանախագահ Լենա Հովհաննեսյանին։ Հայկական սփյուռքի երկու ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հանձնակատարների խորհրդին Արցախի բնակչությանը հասկանալու ջանքերի և նրանց ինքնորոշման իրավունքի հանդեպ հավատի համար։ Հռչակագրի հայտարարմանը ներկա էին նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը, Վաշինգտոնում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև հայկական եկեղեցու և կազմակերպությունների ներկայացուցիչները։ Նշվում է, որ COVID-19-ով պայմանավորված իրավիճակի պատճառով կառավարության շենքում մարդկանց քանակը սահմանափակ էր, ուստի մարդիկ հավաքվել էին դրսում։

Նմանատիպ նյութեր