211652_close_icon
views-count39403 դիտում article-date 15:06 19-11-2020

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ որդին իր հորը հայտնաբերել է ծնողների գերեզմանի հարևանությամբ, կախված վիճակում

Երեկ, նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսագյուղ գյուղի գերեզմանատանը տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Ոստիկանները, փրկարարներն ու քննիչները նշած գերզմանատանը գերեզմանի ծածկից պարանով կախված վիճակում հայտնաբերել են 62-ամյա Ա․Ա․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․Ա․-ին իր ծնողների գերեզմանի հարևանությամբ հայտնաբերել է նրա որդին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր