2143 դիտում
19:44 19-11-2020
Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ․ անդրադարձ է եղել նաև Արցախում զոհված զինծառայողների, գերիների և անհետ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կարգավորմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը, ինչպես նաև Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը:
Կողմերը կարևորել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի միջազգային Կոմիտեի համակարգմամբ իրականացվող զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերթական անգամ ցավակցական խոսքեր է ուղղել ՌԴ դեսպանին՝ ՀՀ տարածքում Մի-24 ուղղաթիռի խոցման արդյունքում ՌԴ զինծառայողների զոհվելու կապակցությամբ և Սերգեյ Կոպիրկինին փոխանցել մայոր Յուրի Իշչուկին (հետմահու), ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինին (հետմահու) և ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին ՀՀ նախագահի հրամանագրերը և պարգևները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1585 դիտում
18:13 05-02-2021
Լևոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ, անդրադարձ է եղել նաև հայ գերիների հարցին
1864 դիտում
12:03 10-03-2021
Արցախում վերսկսվել են անհետ կորածների և զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքերը
Այս բաժնից
544 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
628 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք