211652_close_icon
views-count3805 դիտում article-date 12:08 20-11-2020

Թե հաղթողը, թե պարտվողը դատապարտված են քաղել պատերազմի դառը պտուղները․ Արամո Եգանյան․ «Առավոտ»

Հարցազրույց Ապրիլյան եւ Արցախյան նորօրյա գոյապայքարի մասնակից Արամո Եգանյանի հետ․ [url=https://www.aravot.am/2020/11/20/1153187/?fbclid=IwAR1E68ozViX2bcYcpr4Id0yFe9zcMGAXxSrtEiNS-Vodu8Jo7bxl-AkHVkU]«Առավոտ»[/url]: Ապրիլյան պատերազմի եւ Արցախյան նորօրյա գոյապայքարի մարտիկ Արամո Եգանյանը ցավով, բայց հպարտության զգացումով է պատմում ողջ պատերազմական քրոնիկոնը, հիշում է անցած օրերն ու փառք տալիս զինակիցներին, ովքեր ընկել են հանուն հող հայրենիի: Արդեն երկու պատերազմի մեջ թրծված Արամոյի ոգին այս կենաց ու մահու կռվում ինչպես միշտ պայքարեց գոյության ու ապրելու իրավունքի համար: Նա ասում է, որ իր ոգին պայքարում է այն նույն համոզմամբ, որ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, որ կյանքում ինչ հաջողությունների էլ, որ հասնես, սեփական բնօրրանից դուրս անհնար է ունենալ փայլուն ապագա։ Նրա խոսքով, հայրենիք ասվածը, դա այլ բան չէ, քան յուրաքանչյուրիս քրտնաջան աշխատանքի արդյունքում վեր խոյացած խորանը, եւ ամեն մեկս, անկախ մեր գործունեության ոլորտից, պետք է մեր ներդրումը ունենանք պետականության կերտման ու պահպանման գործում։ Նաեւ կարեւորում է Նժդեհի այն պատգամը, որ հայրենիքները կանգուն են մնում հայրենասիրությամբ, եւ կործանվում՝ դրա պակասից: [b]– Արամո, քո մեջ ինչ֊որ բան փոխվել է այս օրերի ընթացքում։[/b] – Չնայած նրան, որ մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ առաջին հայացքից, կարծես թե, անհնար է դառնում պատկերացնել՝ բռնության, ֆաշիստական գաղափարախոսության առկայությունը, այդուամենայնիվ մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես է քաղաքակիրթ աշխարհը որդեգրել այն.. Սակայն նման իրավիճակներում միշտ էլ հայտնվում են օտարազգի սկզբունքային անհատներ, որոնք անտարբեր չեն կարողանում անցնել ստեղծված իրավիճակի շուրջ, եւ պարտավորված են զգում բարձրաձայնել ճշմարտությունը, պայքարել հանուն դրա։ Եվ չնայած, որ աշխարհը չեզոք դիրք է պահպանում այս հակամարտության շուրջ, մենք պետք է չմոռանանք եւ շնորհակալ լինենք, այնպիսի վառ գործիչներից, ինչպիսիք են՝ Զատուլինը, Պեգովը, Սոլովյովը, եւ նմանները։ Հայի տառապանքն ու վիշտը այսօր կիսում են, տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր հետեւում են այն ամենին ինչ կատարվում է մեր տարածաշրջանում։ Հետեւաբար ինձ մոտ շատ բան է փոխվել եւ շարունակվում է փոխվել այս օրերի ընթացքում, բայց առաջնահերթը այդ բոլորից, դա կորցրածը վերականգնելու կամքն է, եւ Արցախի անկախության լուրը օր առաջ լսելու բաղձալի երազանքը: Մանրամասն՝ [url=https://www.aravot.am/2020/11/20/1153187/?fbclid=IwAR1E68ozViX2bcYcpr4Id0yFe9zcMGAXxSrtEiNS-Vodu8Jo7bxl-AkHVkU]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր