211652_close_icon
views-count1902 դիտում article-date 14:43 20-11-2020

Պաշտպանության նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից»,-ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ պաշտպանության նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը։

Նմանատիպ նյութեր