211652_close_icon
views-count7638 դիտում article-date 10:15 21-11-2020

Իշխանությունները ԿԳՄՍ նախարարի թեկնածու չունեն. բոլորը հրաժարվում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարի փնտրտուքի մեջ են: Բանն այն է, որ իշխանությունները նպատակ են ունեցել հենց առաջինն իր պաշտոնից ազատել Արայիկ Հարությունյանին, բայց, արի ու տես, այդ ոլորտի ներկայացուցիչները որևէ կերպ չեն համաձայնում ստանձնել այդ պաշտոնը, քանի որ ոչ միայն այդ համակարգում խնդիրներ են կուտակվել, այլ նաև դրանք, կարելի է ասել, անլուծելի են դարձել: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է նաև ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդսության հարցերի հանձնաժողովի անդամներին՝ խնդրելով կադրեր առաջարկել, ովքեր կկարողանան համակարգը ուշքի բերել: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ լինում են թեկնածուներ, որոնց առաջարկվում է նախարարի պաշտոնը, սակայն կտրականապես մերժում են ստանում: Այժմ իշխանությունները փնտրում են մի անձի, որն ի վիճակի կլինի այդ գերատեսչությունը կառավարել, խնդիրը կայանում է նաև նրանում, որ գրեթե բոլոր «վտանգավոր» ու հարցերով լի ոլորտները միավորվել են՝ դառնալով մի կառույց, որտեղ առկա են բազմապիսի խնդիրներ ու հրատապ լուծումներ են պահանջում: Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների շուտով աշխատանքից ազատվելու է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր