1298 դիտում
11:23 21-11-2020
Եթե չպայքարենք, ապա կկորցնենք այն ամենը, ինչը դեռ մնացել է․ Տիգրան Աբրահամյան
Այսօրվա պայքարը նաև Հայաստանի գոյության համար է։ Այն մարդն ու իր թիմը, ովքեր տապալել են ամեն ինչ՝ մեզ հասցրել աղետալի վիճակի, այսօր էլ վտանգում են Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածի և Հայաստանի անվտանգությունը։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Ես չեմ կարողանում հասկանալ, թե մարդը, երկրի ղեկավարը, որքան բարոյազուրկ կարող է լինել, որ մեզ մեր հայրենիքի մի մեծ հատվածից զրկելով դեռ երես ունենա խոսել, իր պաշտոնավարումը շարունակել։
Ինչպե՞ս է մեր հանրությունն այս ամենը հանդուրժում։ Սա ուղղակի հանդուրժելի չէ։
Իմ կյանքի բավականին մեծ հատված նվիրված է Արցախին, արցախցուն և մեր անվտանգային խնդիրներին։ Ու այն մարդիկ, ովքեր խորապես գիտակցում են տեղի ունեցածի ողջ լրջությունը ուղղակի չեն կարող հանձնվել և չպայքարել։
Եթե չպայքարենք, ապա կկորցնենք այն ամենը, ինչը դեռ մնացել է՝ Հայաստանը, Արցախի մնացած հատվածը, հայի տեսակը»,- գրել է Աբրահամյանը։
Նմանատիպ նյութեր
868 դիտում
09:52 28-09-2024
Ադրբեջանը քայլ է կատարում` սահմանափակելու այն ամենը, ինչը վերաբերում է ՀՀ զինված ուժերին․ Տիգրան Աբրահամյան
4304 դիտում
22:44 07-08-2022
Ռուսաստանը վաճառքի է հանել այն ամենը, ինչը դեռ վաճառվում է, լիկվիդային արժեք ունի. Աղասի Ենոքյան
1133 դիտում
09:43 26-12-2022
«Մենք բարոյական իրավունք չունենք ապրելու, եթե չպայքարենք մեր իրավունքների համար»․ Առուշ Առուշանյան. aravot.am
Այս բաժնից
634 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
925 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
670 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով