4135 դիտում
22:52 22-11-2020
Լևոն Արոնյան. Վերջին 55 օրվա ընթացքում մենք ապրել ենք պատմության մեջ մեր ամենաողբերգական պահերից մեկը
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք հիշում ենք մեր զոհված քաջերին, ովքեր պայքարեցին անձնվիրաբար՝ պաշտպանելով Արցախն ու Հայաստանը:
Վերջին 55 օրվա ընթացքում մենք ապրել ենք պատմության մեջ մեր ամենաողբերգական պահերից մեկը:
Ոչ մի բառ չի կարող նկարագրել այն վիշտը, որը կա մեր սրտերում: Մենք պետք է ինքներս մեզ ապացուցենք, որ պայծառ ապագան, որ մենք կորցրեցինք՝ հանձինս երիտասարդ մարտիկների, մեզ չի կոտրելու, այլ միավորելու է:
Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք: Մենք սովորել ենք, որ մեզ այլ բան չի մնում, քան պատրաստ լինել կռվելու:
Նժդեհն ու Անդրանիկը կռվել են, քանի որ վստահ էին, որ պանթուրքական գաղափարախոսությունը չի հանգստանա և կօգտագործի ահաբեկչության բոլոր միջոցները մեզանից ազատվելու համար: Եկեք ավելի ուժեղ լինենք, քան երբևէ, և ինչպես պապս էր ասում՝ ուղղակի ամպ է, այն կանցնի ու կրկին արևը կտեսնենք:
Փա՛ռք մեր հերոսներին, թող հանգստություն իջնի նրանց հոգիներին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
821 դիտում
16:26 28-05-2015
Անգամ ամենաողբերգական հարվածից մեր ժողովրդի ոգին ու կենսունակությունը միայն բազմապատկվում են. ՀՀ ԱԺ նախագահ
1760 դիտում
23:35 31-12-2020
Մենք շարունակում ենք ապրել, արարել ու պայքարել. մենք ընկել ենք, սակայն չենք ծնկել. Տիգրան Ավինյան
Այս բաժնից
2326 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2989 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2500 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում