16360 դիտում
22:22 23-11-2020
Դիմել եմ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելու խնդրանքով. Գաբրիել Բալայան
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներակայացրել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ասաց Գաբրիել Բալայանը՝ պատասխանելով [url=https://www.tert.am/am/news/2020/11/23/balayan/3450649]Tert.am[/url]-ի հարցին` շարունակո՞ւմ է պաշտոնավարել, թե ոչ:
«Պաշտոնավարման ընթացքում անմնացորդ նվիրումով ես և իմ գործընկերները հնարավոր ամեն ինչ արել ենք պաշտպանական ոլորտի ինձ վստահված ուղղություններում բարեփոխումներ իրականցնելու համար՝ արձանագրելով ինստիտուցիոնալ անշրջելի ձեռքբերումներ։ Ցավով արձանագրում եմ նաև բացթողումներ, որոնց համադրության արդյունքում ս.թ. նոյեմբերի 20-ին դիմել եմ վարչապետին ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով»,-ասաց Բալայանը։
Գաբրիել Բալայանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և հույս հայտնեց, որ նոր նշանակումների արդյունքում կարձանգրվեն շոշափելի հաջողություններ հանուն Հայաստանի Հանրապետության ու նրա անվտանգության ապահովման։ «Խոնարհվում եմ բոլոր նահատակների ու վիրավորների, նրանց հարազատների ու մտերիմների առջև։ Փառք Հայոց բանակին»,-ասաց Բալայանը։
Գաբրիել Բալայանն այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսի 29-ին:
Նմանատիպ նյութեր
6547 դիտում
08:55 17-03-2018
Ո՞ր դատապարտյալներին ազատելու խնդրանքով է Դավիթ Հարությունյանը դիմել Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ»
4833 դիտում
14:37 07-05-2019
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»