4311 դիտում
09:49 24-11-2020
Ինչպես փորձաքննության ենթարկել 11 հազար վիրավոր զինվորի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատաբժշկական փորձաքննությունների և նախաքննական մարմինների մոտ անելանելի վիճակ է ստեղծվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմիններին դատախազությունը հանձնարարել է, որ քրեական գործերի բնույթից ելնելով՝ պետք է վիրավոր զինվորներին դատաբժշկական փորձաքննության ենթարկել:
Այս հանգամանքը խիստ զայրացրել է և՛ քննիչներին, և՛ դատաբժիշկներին, որոնք ասել են՝ դիմում կգրեն, կազատվեն պաշտոնից:
Ըստ նրանց՝ 11 հազար վիրավոր կա, և ինչպես իրենք կարող են 11 հազար վիրավոր զինվորի ենթարկել փորձաքննության, երբ այդքան ռեսուրս չունեն, չկա այդքան քննիչ, և, բացի այդ, այդքան քրեական գործեր են հարուցվել, որ հնարավոր չէ այս իրավիճակում իրականացնել:
Թե ինչ կլինի դատախազության այս ցուցումի վերջը, դժվար է ասել, բայց ցուցումը լուրջ խռովություններ է առաջ քաշել և՛ դատաբժիշկների, և՛ քննիչների շրջանում:
Իսկ, ահա, այս իրավիճակին զուգահեռ անհետ կորած զինծառայողների ծնողները շարունակում են պահանջել հանդիպում պաշտպանության նախարարի հետ: Նրանք ամեն օր Պաշտպանության նախարարության դիմաց են:
Զինծառայողների հարազատները վրդովված են, որ իրենց որդիներից, հարազատ զինծառայողներից որևէ լուր չկա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1219 դիտում
09:00 20-09-2023
Հռոմի ստատուտն ԱԺ-ում փորձաքննության են ենթարկել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
946 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1222 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2506 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ