1373 դիտում
15:20 24-11-2020
Դեսպան Լ․ Թրեյսին և ԵՄ պատվիրակության ղեկավար Ա․ Վիկտորինը հանդիպել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հետ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են.
«Անցած շաբաթ դեսպան Լ․ Թրեյսին և ԵՄ պատվիրակության ղեկավար Ա․ Վիկտորինը հանդիպեցին ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին՝ փաստելու Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հանձնառությունը հակակոռուպցիոն բարեփոխումներում Հայաստանին աջակցելու հարցում։ Քննարկման թիրախում Հայաստանի ժողովրդավարական և հակակոռուպցիոն առաջնահերթ բարեփոխումների համատեղ ձեռքբերումներն էին ու հետագա համագործակցությունը։
Ուզում ենք գոհունակությամբ հիշատակել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը հիմնադրման պահից սկսած աջակցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անկախ վերահսկողության անցկացման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերում, ինչն առանցքային է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Անցած շաբաթ դեսպան Լ․ Թրեյսին և ԵՄ պատվիրակության ղեկավար Ա․ Վիկտորինը հանդիպեցին ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման...
Posted by U.S. Embassy Yerevan on 2020 թ. նոյեմբերի 24, երեքշաբթի
Նմանատիպ նյութեր
1183 դիտում
23:02 11-08-2023
ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով
Այս բաժնից
892 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
685 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
778 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը