211652_close_icon
views-count2015 դիտում article-date 22:22 24-11-2020

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատում կսկսվեն Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները

Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին կքննարկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Սենատի պաշտոնական կայքը, քննարկումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:30-ից: Բանաձևը ներկայացվել են սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծը քննարկելու սենատորների պատրաստակամության մասին հաղորդել է ֆրանսիացի քաղաքագետ Բրունո Ռետայոն՝ ֆրանսիական խորհրդարանի վերին պալատում «Հանրապետականներ» խմբակցության ղեկավարը: «Նոյեմբերի 25-ին Սենատը կքննարկի բանաձեւի նախագիծը, որը Ֆրանսիային առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Միայն նման անկախությունը կարող է երկար ժամանակով պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու ազատությունը, ովքեր բախվել են Թուրքիայի իսլամական էքսպանսիոնիզմին»,- գրել է նա «Թվիթեր»-ի իր էջում:

Նմանատիպ նյութեր