Վարչապետն էլ էր հարցնում՝ ինչ են, ոնց են. Մանե Գևորգյանը մոտեցավ Գեղամ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ NEWS.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը քիչ առաջ մոտեցավ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին, որը 2 օր է՝ Կառավարության դիմաց հացադուլ է անում։ Գրում է [url=https://news.am/arm/news/615457.html]NEWS.am[/url]-ը։
«Ես եմ եկել, տեսնեմ՝ ոնց են։ Երեկ վարչապետի հետ էլ եմ խոսել այդ մասին, ինքն էլ հարցնում էր՝ ոնց են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանե Գեւորգյանը։
Հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի մոտենում, խոսնակն ասաց. «Վարչապետն աշխատանքի է հիմա»։
Մանե Գեւորգյանին շարունակեց Գեղամ Մանուկյանը, շեշտելով՝ ինքն ակնկալիք չունի, որ վարչապետը կմոտենա, կզրուցի. «Որովհետեւ կարծում եմ՝ մեր զրույցից բան չի փոխվելու»։
Տեսանյութը՝ [url=https://news.am/arm/news/615457.html]NEWS.am[/url]-ի