1062 դիտում
14:35 26-11-2020
ԱԻ նախարարն այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ՃԿՊԱ ): Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, նախարարը ծանոթացել է ուսումնական հաստատության լսարանային պայմաններին, գրադարանին և նյութատեխնիկական հագեցվածությանը, կրթական ծրագրերին:
Նախարար Փիլոյանն ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպմանը նշել է, որ կառուցողական աշխատանքի և կրթության ոլորտում նորարարական մեթոդների ներդրման կողմնակից է: Նա ցանկացած խնդրի անհատական լուծում տալու պատրաստակամություն է հայտնել: Անդրանիկ Փիլոյանը նաև առանձին խորհրդակցություն է անցկացրել ակադեմիայի ղեկավար կազմի հետ: Քննարկվել են առաջիկա անելիքները:
Այնուհետև նախարարը եղել է ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման, ինչպես նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոններում: Նրան ներկայացվել է կենտրոնների գործունեության ու հնարավորությունների ամբողջ շրջանակը՝ սկսած տեխնիկական ապահովվածությունից մինչև երկու երկրների կողմից համատեղ իրականացվող ծրագրեր:
Նախարարն ընդգծել է, որ այս կառույցները կարևոր նշանակություն ունեն պետության համար, ուստի նման այցերը պարբերական բնույթ են կրելու:
Նմանատիպ նյութեր
1159 դիտում
20:25 19-10-2023
ՆԳՆ ՓԾ տնօրենն այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա
1603 դիտում
12:36 16-09-2020
«Ճգնաժամային իրավունք»՝ նոր մասնագիտություն Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում
Այս բաժնից
451 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
637 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1357 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն