2903 դիտում
09:01 27-11-2020
Նախարարություններին հանձնարարվել է 6-ամսյա պլան ներկայացնել․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Նախարարություններին‚ պետական կազմակերպություններին հանձնարարական է տրվել` կազմել և շատ կարճ ժամկետում ներկայացնել վեցամսյա գործողությունների պլան։ Յուրաքանչյուր ոլորտի պատասխանատուները կետ առ կետ պետք է ձևակերպեն այն ակնկալիքներն ու արդյունքները‚ որ սպասում են առաջիկա կես տարում։ Եվ այդ ձևակերպումները պետք է համապատասխանեցվեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած վեցամսյա ճանապարհային քարտեզին։
Պետական կառույցներում‚ իհարկե‚ այս հանձնարարությանը վերապահումով, ավելի ճիշտ, քմծիծաղով են վերաբերվում։ Բոլորը շատ լավ հասկանում են‚ որ գործող կառավարությանն ընդամենը հաշված օրեր են մնացել‚ և ձևականորեն թուղթ են սևացնում՝ վերադասին ինչ-որ բան ներկայացնելու համար։ Անգործության մատնված պետական օղակները չգիտեն անգամ‚ թե ինչ ճակատագիր է սպասում իրենց ծրագրերին։ Չեն պատկերացնում իրենց մի քանի օրվա աշխատանքային պլանները‚ ուր մնաց կես տարվա ճանապարհային քարտեզ ուրվագծեն։
Գործադիր իշխանության անցած երկուսուկես տարվա աշխատանքը հանգեցրեց կատարյալ կոլապսի։ Այս ռեսուրսներով‚ պետական մտածողության բացակայությամբ‚ համազգային վստահության զրոյական մակարդակով կառավարությունն ինչպե՞ս կարող է կես տարում որևէ արդյունք գրանցել։ Պետական ապարատի հին կադրերը սա շատ լավ հասկանում են‚ հասկանում են նաև‚ որ ղեկավարությունն այսպիսով փորձում է աշխատանքի կամ գոյության պատրանք ստեղծել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
12148 դիտում
12:31 08-06-2018
Վարչապետը նախարարություններին կոչ արեց մեկ շաբաթյա ժամկետում ներկայացնել միջոցառումների ծրագիր
10479 դիտում
13:05 30-03-2017
Վարչապետը մարզպետներին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում ներկայացնել բնակարանային խնդիր ունեցողների ցանկը
1446 դիտում
00:11 01-02-2014
Յացենյուկն Արևմուտքից խնդրել է Ուկրաինայի համար ներկայացնել «Մարշալի պլան»
Այս բաժնից
907 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1054 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»