211652_close_icon
views-count1643 դիտում article-date 13:02 28-11-2020

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Մհերի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,-ասված է հրամանագրով: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրվել նաև ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Մանանդյանը։

Նմանատիպ նյութեր