211652_close_icon
views-count961 դիտում article-date 20:10 05-07-2023

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

ՀՀ նախագահի հրամանագրով, Սահմանադրության օրվա առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ - հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Նորիկի Մելիքյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Կենսագրությունը՝

Ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 1-ին, Հոկտեմբերյանի շրջանի Մայիսյան գյուղում:

1996թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, ունկնդիր:

1996-1999թթ.- ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 4-րդ վարչության Կենտրոնական քննչական բաժնում որպես քննիչ, ապա` ավագ քննիչ։

1990-2002թթ.- ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 1-րդ վարչության Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ,

2002-2003թթ.- ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 2-րդ վարչության ավագ քննիչ,

2003-2004թթ.-ՀՀ ոստիկանության ՔՎ 1-ին բաժնում` որպես քննիչ,

2004-2007թթ.- ՀՀ ոստիկանության ՔՎ  Երևանի քննչական բաժնի Էրեբունու քննչական բաժնի պետ,

2007-2012թթ.- ՀՀ ոստիկանության ՔԳՎ 2-րդ վարչության մարդկանց առևտրի (թրաֆիքինգ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժին, պետի տեղակալ

ապրիլ-հոկտեմբեր- ՀՀ ՊՆ N զորամասի վերահսկողության բաժնի պետ
հոկտեմբեր-նոյեմբեր- ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության կայազորային քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետ,
2014-2016թթ.- ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ,

2016-2018թթ.- ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վերահսկողության վարչության պետ,

2018-2019թթ.-ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ,

2019թ. սեպտեմբեր-դեկտեմբեր-ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ,

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ է նշանակվել ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ:

ՀՀ նախագահի՝ 2021թ. մարտի 5-ի հրամանագրով՝ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է մի շարք գերատեսչական պարգևներ, շնորհակալագրեր:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

Նմանատիպ նյութեր