1641 դիտում
16:15 28-11-2020
Մեր անհետ կորածների ու զոհվածների ծնողները պետք է տեսնեն՝ միայնակ չեն մնացել իշխանության հետ, մեր տղերքին կվերադարձնենք, հետո կլուծենք սրանց հարցերը. Ռ. Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am
Թող մեր տղերքը հետ գան, սրանք թող չգնան դեռ, հետո կլուծենք սրանց հարցերը. այս մասին գերիներին ու զոհված զինծառայողների մարմինները վերադարձնելու պահանջով մտավորականների կազմակերպած ակցիային հայտարարեց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/28/Ruben-mkhitaryan/3455485?fbclid=IwAR3SSF6819wZb8HWMWkuEMMAKkTUIoefEZAshsTxSkwQC_B_-qItIUVeVeg]Tert.am[/url]-ը։
Նա նախ կոչ արեց բոլորին ՝ամեն ինչ անել կազմակերպված: «Եթե մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք դեսպանատների մոտ, ապա իմ գյումրեցի ընեկներին էլ եմ կոչ անում գալ Երևան, մասնակցել դրան, այդ դեսպանատները Երևանում են: Կա 10 դեսպանատուն, որտեղ պետք է գնանք, պատրաստ պետք է լինենք չհոգնելու, առանց ջղայնանալու անենք այն գործը, որն իրոք ամենակարևորն է: Մեր արածի մեջ չկա ոչ մի քաղաքական ենթատեքստ, կա մեկ շատ կարևոր բան՝ մեր գերի ընկած տղերքի, զոհվածների ծնողները և այն ծնողները, որոնք իրենց երեխաների դիերին են այսօր սպասում, պետք է իմանան, որ միայնակ չեն մնացել մեր իշխանության հետ, այն իշխանության հետ, որն այսօր բացարձակ ոչ մի բան չի անում»,- հայտարարեց Մխիթարյանը:
Նա կոչ արեց հետևել մտավորականների էջերին՝ իմանալու համար, թե երբ ու որտեղից են սկսելու դեսպանատների մոտ գնալու ակցիան, որ ոստիկանությունն էլ ուղեկցի իրենց մինչև այն բոլոր կետերը, որտեղ գնալու են, և պահանջեն, որ գործուն քայլեր ձեռնարկեն. «Այլ ոչ թե Ադրբեջանն այս ամենը վերածի իր համար ցանկալի շոուի, որովհետև մենք հոգնել ենք թե՛ էստեղի, թե՛ էնտեղի շոուներից, մեր տղերքի կյանքը չպետք է շոուի վերածվի: Հերիք է ստատուս գրենք, ստատուսով զինվոր հետ չենք բերի, ստատուսով պատերազմ չենք հաղթում, ամեն ժամը գերկարևոր է»,- ասաց նա և սփյուռքում ապրող հայերին կոչ արեց նամակներ գրել իրենց կառավարությունների էլեկտրոնային հասցեներին։
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/28/Ruben-mkhitaryan/3455485?fbclid=IwAR3SSF6819wZb8HWMWkuEMMAKkTUIoefEZAshsTxSkwQC_B_-qItIUVeVeg]սկզբնաղբյուր[/url] կայքում
Տեսանյութը՝ Tert.am-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2189 դիտում
10:10 25-11-2020
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած անհետ կորած զինվորների ծնողները գոհ չեն մնացել հանդիպումից․ «Ժողովուրդ»
7331 դիտում
09:26 14-06-2018
Բա որ դրսից գան ու տեսնեն հին դեմքեր են մնացել, ի՞նչ կմտածեն մեր մասին. «Փաստ»
1348 դիտում
07:06 10-11-2023
Անհետ կորածների ծնողները հանդիպել են պատգամավորներին. լարված վիճակ է եղել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը