211652_close_icon
views-count1257 դիտում article-date 16:22 30-11-2020

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողները ներկայացվեցին նախաքննական մարմնին

Ոստիկանության Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 28-ին բաժին է ներկայացել 35-ամյա Մարտիրոս Ա.-ն, որը հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Մարտիրոս Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: *** Ոստիկանության Մուշի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 28-ին բաժին է ներկայացել 34-ամյա Լևոն Ա.-ն, որը հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Լևոն Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր