211652_close_icon
views-count3263 դիտում article-date 09:25 02-12-2020

Պետք է գործի դնել հաղթողի «կոդը»․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թե ինչ վիճակում է Հայաստանը (Հայաստան եւ Արցախ), շատերս հստակ պատկերացնում ենք: Թե ինչպես պետք է ոտքի հանել մեր երկիրը, ինչ որոշակի ծրագրերով ու հաշվարկված քայլերով, հիմա միայն մասնագետները կասեն: Պատերազմի օրերին եւ այս ընթացքում «ՀՀ»-ն շատ տնտեսագետների տեսակետներ է լսել, քննարկել այս կամ այն հարցը: Մի մասը զգուշավոր վերլուծություններ է անում, մի մասը՝ անիրատեսական (համենայնդեպս, մեր կարծիքով): Տեսակետներ էլ կան, որոնք արդեն հստակ առաջարկներ են պարունակում՝ թվային հաշվարկներով ու նպատակներով: Տնտեսագետ Կարեն Ադոնցն, օրինակ, խոսել է «Ազգային ռազմավարություն» ունենալու, անհապաղ ռազմատնտեսական կոմիտե ստեղծելու անհրաժեշտությունից, նույնիսկ Թուրքիայի նկատմամբ ռազմատնտեսական պարիտետին հասնելու իրական հնարավորությունից: Իրական, որովհետեւ 10 մլն հայության համար, պրակտիկ առումով, դա իրատեսական է: Եթե, իհարկե, գործի դնենք «հաղթողի կոդը», ինչպես ձեւակերպում է տնտեսագետը: Այլ կերպ, ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում մանրամասնեց մասնագետը, մենք պետք է պատրաստ լինենք 2025 թ. երաշխավորել Արցախի անվտանգությունը 100 տոկոսով, 2030 թ.՝ հայտարարության միակողմանի խզման դեպքում վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունը… Այս ամենի համար, իհարկե, անհրաժեշտ է, որ մեր տնտեսությունը ճիշտ կառավարվի: Նաեւ շեշտեց, թե մենք չպետք է կենտրոնանանք մեր եղած հնարավորությունների վրա ու բավարարվենք դրանով, քանզի այդպես ոտքի կանգնել չենք կարող, այլ՝ պետք է մեր առջեւ նպատակ դնենք ու հասնենք դրան…»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր