Քաղաքը պարալիզացված էր՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ
Այսօր ժամը 18:00-ից սկսած Երևանի փողոցները սկսեցին փակվել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Քաղաքացիները «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով փակում էին փողոցներն ու կաթվածահար անում երթևեկությունը:
Հատկանշական է, որ այսօր ոստիկաններն այդքան ակտիվ չէին, ինչպես նախորդ օրերին ու առանձին վայրերում անգամ որևէ գործողություն չէին իրականացնում: Բացի դրանից, ակցիայի մասնակիցներին էին միանում մեծ թվով վարորդներ՝ կանգնեցնելով ավտոմեքենաներն ու փակելով փողոցները:
Ակցիայի մեկնարկից 20 րոպե անց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը լուսանկար հրապարակեց, թե ինչպես է քաղաքը պարալիզացվել:
[img]https://st0.shamshyan.com/editor/0189267001607010493427544.jpg[/img]