1860 դիտում
10:45 04-12-2020
Ինչ է սպասվում 16 կուսակցությունների հանրահավաքին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 16 կուսակցությունների կողմից դեկտեմբերի 5-ին՝ շաբաթ օրը հրավիրված համապետական հանրահավաքին ընդդիմադիր ուժերը շատ լուրջ են պատրաստվում:
Մեր տեղեկությունների համաձայն՝ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը որոշել են ամեն ինչ անել, որպեսզի այդ օրը շատ բազմամարդ լինի ու կարողանան իշխանություններին ապացուցել, որ Ազատության հրապարակում արդեն բազմահազարանոց մարդկանց զանգվածը պահանջում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի:
Եթե այս օրերին հիմանականում ՀՅԴ-ականերն ու ԲՀԿ-ականներն են ակցիաներ իրականացրել, փողոցներ փակել, ապա շաբաթ օրը 16 կուսակցություները միասին օգտագործելու են իրենց բոլոր ռեսուրսները արդյունքի հասնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պլանավորված է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ևս պետք է Ազատության հրապարակում ելույթ ունենա ու նշի, թե ինչպես պետք է հասնել վարչապետի հրաժարականին:
16 կուսակցությունների բոլոր առաջնորդները ներկա են լինելու հանրահավաքին, եթե, իհարկե, ինչ-որ խոչընդոտող բաներ տեղի չունենան: Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ևս նախատեսում է հարթակից ելույթ ունենալ ու նշել, թե ազգային համաձայնության կառավարություն ստեղծելն ինչ է տալու այս պահին Հայաստանին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2920 դիտում
09:27 08-12-2020
Ինչու են 17-ի հանրահավաքին ելույթ ունենում միայն 3-4 կուսակցությունների ներկայացուցիչներ. «Ժամանակ»
3508 դիտում
13:35 13-02-2020
«Կուսակցությունների մասին» օրենքով վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը. Ավինյան
Այս բաժնից
1414 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»