211652_close_icon
views-count2161 դիտում article-date 11:40 06-12-2020

Ռուսաստանի ԱԻՆ-ը լրացուցիչ խմբավորում է ուղարկել Լեռնային Ղարաբաղ. ռուս կինոլոգներն ու լեռնափրկարարները ևս առաքելություն կիրականացնեն Արցախում

Կինոլոգների, լեռնափրկարարների, կապավորների և հոգեբանների հատուկ խումբը Մոսկվայից մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ «Խումբը ձևավորվել է «Լիդեր» կենտրոնի կինոլոգներից, պիրոտեխնիկներից և լեռնափրկարարներից, «Рузский ЦОПУ»- ի կապավորներից, Նոգինսկի շրջանի փրկարարական կենտրոնի մասնագետներից, ինչպես նաև հոգեբաններից», - ասվում է հաղորդագրության մեջ: Նույն ինքնաթիռով Լեռնային Ղարաբաղի համար կտեղափոխվեն երեք մարդատար ավտոբուս, անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ։

Նմանատիպ նյութեր