37558 դիտում
11:31 07-12-2020
Արցախյան պատերազմում ունեցանք 4 Ազգային հերոսներ. ովքեր են նրանք, ու ինչ պարգևներ հանձնվեցին մյուսներին․ Analitik.am
[url=https://analitik.am/news/view/687393]Analitik.am[/url]-ը ՀՀ նախագահականից հետաքրքրվել է, թե ովքեր են «Ազգային հերոսի» կոչում ստացել Արցախյան պատերազմի (սեպտեմբերի 27-նոյեմբերի 9) ընթացքում և/կամ դրան մասնակցելու համար: Մենք նաև հետաքրքվել ենք, թե ինչ պարգևներ են հանձնվել նույն պատերազմի ժամանակ և/կամ դրան մասնակցելու համար:
Հարցման պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև
«Հայտնում ենք՝ ս.թ. սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ընթացքում հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության, արիության և անմնացորդ նվիրումի համար Հայրենիքի շքանշանի է արժանացել 4 զինծառայող՝ գնդապետ Վահագն Ֆելիքսի Ասատրյանը /հետմահու/, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը, գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Փիլոյանը և գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանը:
Վերոնշյալ ժամանակահատվածում հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար վարչապետի միջնորդությամբ և նախագահի հրամանագրերով պարգևատրվել են նաև ընդհանուր թվով 846 զինծառայողներ, որոնցից՝ 31-ը՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, 30-ը՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, 5-ը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշաններով, 30-ը՝ Արիության, 718-ը՝ Մարտական ծառայության, 7-ը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի և 25-ը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1606 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
502 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը