2594 դիտում
14:04 07-12-2020
Եգիպտոսն ու Ֆրանսիան Թուրքիայի հետ հակասությունների ֆոնին ամրպնդում են ռազմավարական գործընկերությունը․ France 24
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին դեկտեմբերի 6-ի երեկոյան եռօրյա այցով ժամանել է Ֆրանսիա: Եգիպտոսի առաջնորդը Ելիսեյան պալատում բանակցություններ կվարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Կահիրեի և Փարիզի միջև ռազմավարական գործընկերությունը ամրապնդելու ուղղությամբ, փոխանցում է [url=https://www.france24.com/en/france/20201206-macron-urged-to-press-egypt-s-sisi-on-human-rights-during-paris-visit]France 24[/url]-ը։
Մակրոնն ու Սիսին դեմ են Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիայի աճող ազդեցությանը։ Բացի հիշյալ տարածաշրջաններում, ինչպես նաև Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում Անկարայի ագրեսիվ քաղաքականությունը զսպելուց, նրանց միավորում է կրոնական ծայրահեղականության և խմբավորումների դեմ պայքարը, որոնք մեծ աջակցություն են ստանում հենց Թուրքիայից:
Ֆրանս-թուրքական հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերին ֆրանսիական ապրանքների բոյկոտի կոչ է արել։ Եգիպտոսի նախագահի Փարիզ կատարելիք այցի նախօրեին Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ «Ֆրանսիան պետք է որքան հնարավոր է շուտ ազատվի Մակրոնից»:
Ֆրանսիայի հովանու ներքո Մեծ Մերձավոր Արևելքի տարածքում ձևավորվում է երկրների դաշինք, որոնք պատմականորեն բարդ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ։
Նմանատիպ նյութեր
913 դիտում
19:18 15-07-2023
Ֆրանսիան և Հնդկաստանը ամրապնդում են ռազմավարական գործընկերությունը
3108 դիտում
11:57 17-07-2016
Եգիպտոսն արգելափակել է Թուրքիայի հարցով ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության ընդունումը
1294 դիտում
23:33 30-11-2024
ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ
Այս բաժնից
1093 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1126 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան
1108 դիտում
20:02 17-12-2024
Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար