211652_close_icon
views-count861 դիտում article-date 19:50 07-12-2020

Ամենաակտիվ զորահավաք կազմակերպած համայնքներից մեկն էլ մեր համայնքն է եղել. Արարատի գյուղապետը՝ Գարիկ Սարգսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականի պահանջը կապված է այսօրվա վիճակի, պատերազմի վատ արդյունքի հետ։ Այս մասին [url=https://news.am/arm/news/617561.html?fbclid=IwAR3v-My00_vo6EzsE9-h2OOfmcmH0nhx-pU4yoiwRFOZCT4eIpzTCaqpFy8]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Արարատ գյուղի գյուղապետ Կարեն Ղազարյանը, որը նույնպես միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Անդրադառնալով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքապետերի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր և հույս ունեն, որ կարող են վերջապես «փրկել իրենց կաշիները»։ «Այո, իմ մասով կա հարուցված քրեական գործ, բայց նախ թող իմանա՝ ինչ քրեական գործի մասին է խոսքը ու գետինը մտնի։ Առիթ ունենաք, մարզպետին հարցրեք, թե քանի քրեական գործ կա իր վրա։ Այդ քրեական գործն իրականում ինձ հետ այդքան էլ առնչություն չունի, այն վերաբերում է 2008 թվականին եղած նախկին գյուղապետի գործունեությանը, իսկ ես գյուղապետ նշանակվել եմ 2012 թվականին։ Նշվում է, թե ես իրավահաջորդ եմ հանդիսանում։ Եթե այդպես լինի, այսօրվա իրավահաջորդները պետք է ցմահ դատապարտվեն»,- արձագանքեց գյուղապետը։ Մարզպետի այն խոսքին, թե այդ համայնքապետերը պատերազմի օրերին կամավորական ջոկատներ չեն կազմել՝ Կարեն Ղազարյանն ասաց. «Կարող եք դիմել մարզպետարան, Զինկոմիսարիատ. ամենաակտիվ զորահավաքը կազմակերպած համայնքներից մեկն է մեր համայնքը»։ Նա նշեց, որ այս պատերազմի հետեւանքով իրենց գյուղն ունեցավ 3 զոհ. «Գյուղում 7 ընտանիք էլ անելանելի վիճակում են, ոչ դիակն ունեն, ոչ ճար, ոչ էլ պատասխան»։

Նմանատիպ նյութեր